տուն Քաղաքական Միջազգային Շոտլանդիայի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել

Շոտլանդիայի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել

78
0

3849990

Շոտլանդական ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին նա տեղեկացրել է ելույթ ունենալով Էդինբուրգում՝ Շոտլանդիայի անկախության կողմնակիցների առջև: Այս մասին հաղորդում է բրիտնական Metro պարբերականը:

Նա հավաքվածներին հաղորդել է, որ լքում է երկրամասի առաջին նախարարի (կառավարության ղեկավարի) և Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնները: Սալմոնդը, միաժամանակ, համոզմունք է հայտնել, որ շոտլանդական անկախության երազանքը «երբեք չի մահանա»:

«Ես հպարտ եմ Yes Scotland արշավով ու մասնավորապես 1,6 միլիոն մարդկանցով, ովքեր աջակցեցին այդ պայքարին: Մենք պարտվեցինք հանրաքվեում, սակայն Շոտլանդիան կարող է շարունակել իր քաղաքական նախաձեռնությունները: Ինձ համար՝ իբրև առաջնորդի, ժամանակն արդեն գրեթե ավարտվել է, սակայն արշավը շարունակվում է և երազանքը երբեք չի մահանա», — նշել է պաշտոնյան:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 100% քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ էր դարձել, որ Շոտլանդիայի բնակչության 55,3%-ը դեմ է երկրամասի անջատմանը Մեծ Բրիտանիայից: