ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ Վենետիկի, Շոտլանդիայի, Բասկերի երկրի անկախացման հանրաքվեները կարող են միանգամայն նոր իրավիճակ ձևավորել նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցում.
«Ընդ որում՝ այդ նոր իրավիճակը կարող է մեզ համար նաև խիստ անբարենպաստ լինել, եթե անհրաժեշտ քաղաքական կանխարգելիչ քայլերը չձեռնարկենք առաջիկա ամիսների ընթացքում»,- Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեին,՝ Արման Մելիքյանը:
«Կարծում եմ, որ Լոնդոնը հաշվի է առել նաև Քվեբեկի անկախացման հանրաքվեի նախադեպը, որի արդյունքում տեղի անկախականները պարտություն կրեցին և արդեն տևական ժամանակ է, որ նրանցից լուր չկա: Քաղաքական իմաստով շոտլանդական հանրաքվեն թույլ կտա բրիտանական իշխանություններին ու իրենց դաշնակիցներին սահմանել անկախացման հանրաքվեի միջազգային ստանդարտ, բայց Շոտլանդիայի անկախությանը «ոչ» պատասխանը ստանալուց հետո Լոնդոնն այլևս կկարողանա հավակնել պետությունների ինքնիշխանության սահմանները կարգավորող այս կարևոր ոլորտի գլխավոր արբիտրի դերին: Այնպես որ, քաղաքական իմաստով Միացյալ Թագավորության միասնականության պահպանումը ոչ միայն կլինի ազգային համերաշխության դրսևորում, այլև այդ երկրի իշխանությունների ձեռքին կարող է լուրջ գործիք դառնալ նաև միջազգային քաղաքական գործընթացներն արդյունավետ կառավարելու համար»,- եզրափակեց Մելիքյանը: