Շոտլանդիայում հանրաքվեին տրված բոլոր 100 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո պարզվել է, որ 32 ընտրատարածքում Շոտլանդիայի անկախությանը դեմ է արտահայտվել մասնակիցների 55.3 տոկոսը։
Վերջնական արդյունքների համաձայն՝ կողմ քվեարկածների թիվը կազմել է 1.617.989 մարդ կամ 44.7 տոկոս, իսկ դեմ արատահայտվածներինը՝ 2.001.926 մարդ կամ 55.3 տոկոս։ Մասնակցությունը կազմել է 54.59 տոկոս։
Հանրաքվեին կողմ են քվեարկել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դանդին, Գլազգոն, Արևմտյան Դամբարթոնշիրը, Հյուսիսային Լանարկքշիրը։
Շոտլանդիայի գործող կառավարությունն ընդունել է պարտությունը։