տուն Լուրեր Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները ոչ մի ազդեցություն չեն ունենա Ղարաբաղյան խնդրի վրա. Իսկանդարյան

Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները ոչ մի ազդեցություն չեն ունենա Ղարաբաղյան խնդրի վրա. Իսկանդարյան

205
0

Iskandaryan

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Շոտլանդիայում անցկացվող հանրաքվեն ոչ մի ազդեցություն չի ունենա Ղարաբաղյան հիմնախնդրի վրա:

«Չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կունենա հանրաքվեն Շոտլանդիայում, բայց ինչ ելք էլ այն ունենա, ոչինչ չի լինի: Եթե անգամ Շոտլանդիան առանձնանա Մեծ Բրիտանիայից, դրանից Ղարաբաղի հարցի վրա ոչ մի կերպ չի ազդի: Կոսովոն, օրինակ, ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից, բայց այդ երկրները Լեռնային Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչել»,- նշում է քաղաքագետը և հավելում, որ հանրաքվե պետք է անցկացվի այն տարածքում , որը խնդիր ունի ինքնորոշման:

«Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, նման է 18-րդ դարի Բրիտանիայում տեղի ունեցող իրադարձություններին,- ասում է Իսկանդարյանը,- ոչ թե իրավիճակներն են տարբեր, այլ` երկրները: Ադրբեջանն այնպիսին է, ինչպիսին կա: Եվ սպասել, որ Ադրբեջանը կդառնա Մեծ Բրիտանիա՝ իրատեսական չէ»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները կեղծվեն, քաղաքագետն ասաց, որ չկա աշխարհում ընտրական ոչ մի գործընթաց, որ չկեղծվեն արդյունքները: