տուն Քաղաքական Միջազգային Շոտլանդիայի ղեկավարությունն ընդունել է պարտությունն անկախության հանրաքվեում

Շոտլանդիայի ղեկավարությունն ընդունել է պարտությունն անկախության հանրաքվեում

105
0

VD-Scotland2_19Sep-620x349

Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթերջենը քիչ առաջ ճանաչել է անկախության կողմնակիցների պարտությունը Շոտլանդիայում՝ երեկ անցկացված հանրաքվեի ժամանակ։

Հաշվարկը գրեթե ավարտված է։ Այս պահի դրությամբ «այո» է ասել շոտլանդացիների 44,5%-ը, «ոչ»՝ 55,4%։  Շոտլանդիայի 32 շրջաններից երկուսն առայժմ չեն հրապարակել հանրաքվեի արդյունքները, սակայն հիմա արդեն պարզ է, որ Շոտլանդիան մնում է Մեծ Բրիտանիայի կազմում ավելի մեծ լիազորություններով։

Քիչ անց կհրապարակվեն առաջին պաշտոնական նախնական արդյունքները։