Շոտլանդիայի ամենատարեց բնակչուհին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Ջեսի Գելենը, ով հունվարի 2-ին դարձել է 109 տարեկան, պատմել է, որ պետք է ավելի շատ շիլա ուտել և տղամարդկանցից հեռու մնալ:
Կինն, ով երբեք չի ամուսնացել, մանրամասնել է, որ տղամարդիկ չարժեն այն խնդիրներին, որոնք նրանց պատճառով առաջանում են: «Ես համոզված են, որ մշտական մարզումներն ու ամեն առավոտ իմ կերած մեկ աման շիլան իրենց գործն անում են», — հավելել է կինը:
1906թ.-ին ծնված կինն այժմ ապրում է Աբերդինի Crosby House ծերանոցում: