Շոտլանդիայի Անկախության հանրաքվեն բուռն քննարկումների առիթ է հանդիսացել հայաստանյան քաղաքագիտական շրջանակների համար: Մասնավորապես` շատերը պնդում են, որ այն կարող է հանդիսանալ նախադեպ՝ Արցախի հարցը կարգավորելու համար: Որպես նախադեպ` այն ունի բազմաթիվ դրական կողմեր: Դրական կողմը` Բրիտանիայի կենտրոնական իշխանության վերաբերմունքն է այս գործընթացին: Մեծ Բրիտանիայի իշխանությունները ոչ մի կերպ չեն խոչընդոտում ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված այս քայլը: Ինչպես նաև կարևոր է հենց ազգերի ինքնորոշման իրավունքի լեգիտիմացումը` միջազգային հանրության կողմից: Պետք է նշել, որ նման գործընթաց Արցախը կազմակերպել է դեռևս 1989թ դեկտեմբերի մեկին, երբ ԼՂԻՄ և Շահումյանի խորհրդարանները որոշում ընդունեցին Մայր Հայաստանին վերամիավորվելու հարցով: Ճիշտ է, հետագայում քաղաքական մեծամասնությունը որոշեց 1991թ. սեպտեմբերի 2-ին Անկախացնել Արցախը, սակայն գործընթացը կայացած փաստ է: