տուն Քաղաքական Միջազգային Շոտլանդիան ավելի անկախ կդառնա. Քեմերոն

Շոտլանդիան ավելի անկախ կդառնա. Քեմերոն

91
0

stream_img

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կառավարությունն աշխատում է մի օրինագծի վրա, որը կընդլայնի Շոտլանդիայի խորհրդարանի լիազորությունները: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Օրենքը Շոտլանդիային հնարավորություն կտա Վեսթմինսթերից անկախ փոփոխել հարկերի ծավալներն ու սոցիալական բարեփոխումներ անցկացնել:

Քեմերոնը, ով այս օրերին գտնվում է Էդինբուրգում, խոստացել է, որ դա Շոտլանդիան կդարձնի աշխարհի ամենաինքնավար կազմավորումներից մեկը:

Շոտլանդիայի հարցերով նախարար Նիկոլա Սթարջենը, սակայն, հայտարարել է, որ օրինագիծը ամբողջովին չի բավարարի այն խոստումները, որ Շոտալանդիայի անկախության հանրաքվեից առաջ տրվել էին երկրամասի բնակիչներին: