տուն Քաղաքական Միջազգային Շոտլանդացիները ճանաչվել են Բրիտանիայի ամենաընկերասեր բնակիչները. Guardian

Շոտլանդացիները ճանաչվել են Բրիտանիայի ամենաընկերասեր բնակիչները. Guardian

92
0

Highland Dancing

Շոտլանդացիները ճանաչվել են ամենաընկերասեր եւ հուզականապես կայուն բնակիչները Բրիտանիայում։ Գրում է The Guardian-ը՝ հղում կատարելու քեմբրիջյան գիտնականներին։

Փորձագետները հարցում են անցկացրել ամբողջ թագավորության՝ շուրջ 400 հազար բնակիչների շրջանում՝ հիմնական շեշտը դնելով մարդու բարյացկամության եւ պարզության վրա։

Պարզվեց, որ Ուելսում ապրում են «ամենաամաչկոտ եւ անկայուն նյարդային համակարգ» ունեցող մարդիկ։ Բացի այդ, լոնդոնցիները հայտնվեցին երկրի անհյուընկալ եւ ծույլ բնակիչների թվում։ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների տվյալները կոնկրետ ոչ մի դատողության տեղիք չտվեցին։

«Ամենաբաց» մարդիկ ապրում են մեծ քաղաքներում, այդ թվում նաեւ Լոնդոնում, Օքսֆորդում, Քեմբրիջում, Բրայթոնում, Բրիսթոլում, Մանչեսթերում եւ Գլազգոյում։ Ընկերասիրությունը հատուկ է ոչ միայն շոտլանդացիներին, այլեւ երկրի հյուսիսում, հարավ-արեւմուտքում եւ արեւելքում ապրողներին։

Ինչպես հայտարարել է Քեմբերիջի համալսարանի հոգեբան Ջեյսոն Ռենթֆրոուն, գոյություն ունի լայն տարածված կարծիք, որի համաձայն՜ երկրի տարբեր մասերի բնակիչներին հատուկ են բնավորության տարբեր գծեր, եւ այդ դրույթի շրջանակներում էլ կատարվել է այս ուսումնասիրությունը։