Ֆրանսիայի կինոակադեմիայի հանձնաժողովը «Սեզարի» 40-րդ մրցանակաբաշխության ժամանակ դերասան և ռեժիսոր Շոն Պենին կշնորհի պատվավոր մրցանակ։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։
Ակադեմիայի անդամները որոշել են Պենին շնորհել մրցանակը դերերի և ֆիլմերի նրբանկատ ընտրության համար։
Շոն Պենը 54 տարեկան է, նա ստացել է մրցանակներ Կաննի, Վենետիկի, Բեռլինի կինոփառատոններում, «Օսկարակիր» է «Հարվի Միլք» և «Խորհրդավոր գետը» ֆիլմերի համար։