տուն Քաղաքական Միջազգային Շոկոլադից հրաժարումն ազդում է մարդու սրտի վրա

Շոկոլադից հրաժարումն ազդում է մարդու սրտի վրա

110
0

chocolate2

Հարվարդի համալսարանի գիտնականները, ովքեր ուսումնասիրում են ցողունային բջիջները՝ կոչ են անում ածխաջրերը չհայտարարել մարդու օրգանիզմի և մարմնի ակզմվածքի թիվ մեկ թշնամին։ Ածխաջրերից հրաժարումը կարող է հանգեցնել առողջության համար բացասական հետևանքների, այդ թվում՝ աթերոսկլերոզի, ձեռքերի և ոտքերի արյան շրջանառության խախտման։

Գիտնականները փորձեր են անցկացրել կրծողների երեք խմբերի հետ։ Առաջին խմբում կրծողներին կերակրել են հիմնականում ածխաջրերով հարուստ սննդով, երկրորդում՝ ածխաջրերով ու ճարպերով, երրորդում՝ միայն ճարպերով և սպիտակուցներով։ 12 շաբաթ անց անցկացվել են հետազոտություններ։ Պարզվել է, որ այն խմբում, որում կրծողներն ընդհանրապես ածխաջրեր չեն ստացել, նրանք ամենանիհարն էին։ Սակայն միաժամանակ նրանց առողջական վիճակն ամենավատն էր։ Նման սննդակարգն ազդել էր նրանց անոթների վրա, դրանց պատերը բարակել էին, նրանք դարձել էին ավելի փխրուն։

Գիտնականները նշում են, որ քաղցրից չի կարելի հրաժարվել, սակայն անհրաժեշտ է այն օգտագործել  չափավոր սահմաններում։