տուն Լուրեր Շոգը կհասնի իր գագաթնակետին. եղանակը՝ Հայաստանում

Շոգը կհասնի իր գագաթնակետին. եղանակը՝ Հայաստանում

169
0

Հայաստանի հյուսիսային մարզերում հուլիսի 19-ին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ, քամին՝ հարավարեւմտյան, վայրկյանում 20-25 մետր արագությամբ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։

Մնացած մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։

Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ շոգի գագաթնակետը կլինի հուլիսի 21-22-ին։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+27,

Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,

Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+27,

Արցախում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+35։

Այս մասին հաղորդում են «Հայպետհիդրոմետից»: