տուն Քաղաքական Միջազգային Շնոբելյան մրցանակ` եփած ձուն հում դարձնելու գյուտի համար

Շնոբելյան մրցանակ` եփած ձուն հում դարձնելու գյուտի համար

125
0

283bffb1b6fa406ba96171a1a3c020df__660x

Հարվարդի համալսարանին առընթեր «Սանդերս» թատրոնում տեղի ունեցավ ավանդական` Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Այս մրցանակը հանձնվում է այն «ձեռքբերումների համար» որոնք սկզբում ծիծաղ են առաջացնում, ապա` մտորելու տեղիք տալիս:

Քիմիայի գծով Շնոբելյան մրցանակի է արժանացել եփած ձուն կրկին հումի վերածելու գյուտը:

Ֆիզիկայի գծով մրցանակի է արժանացել այն հետազոտությունը, որով ապացուցվում է, որ միզարձակման տևողություն կապ չունի կաթնասունի չափսերից;

Իսկ գրականության  գծով մրցանակը հանձնվել է այն մասնագետներին, որոնք պարզել են, որ «ա» ձայնարկությունը 10 տարբեր լեզուներում, անկախ  լեզվաընտանիքից, գործածվում է  զրուցակցի հարցը կրկնելու նպատակով: