տուն Լուրեր Շիրակում կոռուպցիոն սկանդալի պատճառով 11 անձ հեռացվեց սոցհամակարգից

Շիրակում կոռուպցիոն սկանդալի պատճառով 11 անձ հեռացվեց սոցհամակարգից

114
0

Շիրակի դատախազությունում աղմկոտ բացահայտումներ էին կատարվել մարզի տարբեր տեղանքների սոցիալական ծառայություններում տեղի ունեցած չարաշահումների, կոռուպցիոն փաստերի վերաբերյալ։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի (լուսանկարում) հանձնարարությամբ 6 քրեական գործեր էին հարուցվել մարզի վարչական տարածքում գործող սոցծառայությունների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություններ ստանալու և խարդախությամբ գումարներ հափշտակելու համար։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազն ասել է․ «Նշված քրեական գործերով դատախազության անմիջական հսկողությամբ կատարվում են անհետաձգելի և բազմածավալ քննչական ու դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: