Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բարձրագույն կրթության հետ բացարձակ կապ չունեցող ռեկտոր Սահակ Մինասյանը գրչի մի հարվածով ոչնչացվեց նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանը… Պարզվում է,ըստ Մինասյանի,գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնամանը…
Ինչ “միամիտ” ազգ ենք…Մատենադարան ենք պահում…Սահակ Մինասյանին տնօրեն տվեք երկու օրվա կոչնչացնի…
ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է Հայաստանում գեթ մեկ բուհի օրինակ բերել,որը չունի գրադարան,բացի Շիրակի Պետական համալսարանից…
Սա հանցագործություն է…
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Համբարյանն այսօր բաց նամակ էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որով ահազանգում էր, որ վերոնշյալ՝ Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորն ավերում է բուհը: