տուն Լուրեր Շիրակի մարզում վատ է եղել, ավելի է վատացել, ուրիշ բան չի եղել....

Շիրակի մարզում վատ է եղել, ավելի է վատացել, ուրիշ բան չի եղել. ամենաաղքատ մարզի մարզպետի մեկնաբանությունները. galatv.am

113
0

55

Ինչպես 2008-ին, այնպես էլ այսօր, ըստ պաշտոնական վիճակագրության, Շիրակի մարզը համարվում է հանրապետության ամենաաղքատ մարզը:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, համաձայն որի թեև 2012 թվականի հետ համեմատած 2013թ.-ին աղքատ բնակչությունը աննշան կրճատվել է՝ 32.4 տոկոսից իջնելով 32 տոկոսի, սակայն այս թիվը, միևնույն է, մեծ է նախաճգնաժամային թվից։

Զեկույցի համաձայն Հայաստանի ամենաաղքատ մարզը համարվում է Շիրակի մարզը, որտեղ բարձր է ծայրահեղ աղքատության ցուցանիշը:

2013 թվականի մարտի 7-ին, երբ կառավարությունը որոշեց Շիրակի մարզ գործուղել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո կառավարությունում նա լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ Շիրակի մարզ հասնելուն պես կծանոթանա մարզում առկա խնդիրներին եւ կսկսի աշխատել: «Իհարկե մարզում կան դժվարություններ: Բոլոր որոշումները կայացվելու են խորհրդատվությունների միջոցով, կգնամ, կծանոթանամ իրական վիճակին, որից հետո էլ կսկսենք աշխատանքները»,- ասել էր Ֆ.Ցոլակյանը:
Դժվար է ասել՝ պարոն Ցոլակյանը արդյոք այն ժամանակ իսկապես չէր պատկերացնում, որ իր նշանակումով Շիրակի մարզում ոչինչ չի փոխվելու:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը ամենաաղքատ մարզի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Պարոն մարզպետ, տեղյա՞կ եքոր Շիրակի մարզը «ճանաչվել է» հանրապետությանամենաաղքատ մարզը:

-Որտե՞ղ է ճանաչվել:

ԱՎԾի հրապարակումների համաձայնպաշտոնական տվյալներովերեկ էհրապարակվել:

-Չեմ կարդացել:

Շիրակի մարզում, ըստ զեկույցի, 45.9 տոկոս աղքատություն կա:
Համարյա նույն էչէ՞, մի քիչ ավելացել է փաստորեն նախաճգնաժամային վիճակիհամեմատությամբ:

-Փաստորեն: Հա մի քիչ ավելացել է:

Ինչո՞վ եք պայմանավորում այս ամենը:

-Ինչո՞վ պետք է պայմանավորեմ: Բոլոր տեղերում է հավանաբար փոփոխություն եղել, այդ թվում նաեւ Շիրակում: Շիրակի մարզում վատ է եղել, ավելի է վատացել, ուրիշ բան չի եղել:

Երբ Դուք նոր էիք նշանակվելասում էիքոր լավ եք աշխատելուփաստորենմարզպետի լավ ու վատ աշխատանքից կախված չէմարզպետից ու մարզպետարանիցկախված չէ

-Ի՞նչ կապ ունի այստեղ իմ նշանակումը: Այստեղ խոսում ենք մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխության մասին: Հիմա եղել է վատ սոցիալական վիճակը: Ես պարզ ասում եմ՝ անցյալում այդ թիվը վատ է եղել ու չի փոխվել: Ես համեմատություն պետք է անցկացնեմ մյուսների հետ, որպեսզի տեսնեմ, նոր ձեր հարցին պատասխանեմ: Սոցիալական վիճակի հետ կապված կարծում եմ, որ առանձնապես փոփոխություն չի եղել այս տարում:

Պարոն Ցոլակյանիսկ ո՞ր համայնքներն են ամենաաղքատը Շիրակի մարզում:

-Չեմ կարող ասել, էդ ձեւի անալիզ չունեմ ես:

Ի՞նչ եք կարծումի՞նչ պետք է արվիոր գոնե մյուս տարի իրավիճակը փոխվի,մարզպետարանը ի զորո՞ւ է որեւէ բան փոխելթե՞ խնդիրը ավելի խորքային է:

-Շատ բան պետք է արվի: Մարդիկ պետք է աշխատանք ունենան:

Մանրամասներն՝ այստեղ: