տուն Լուրեր Շիրակի մարզպետը՝ կադրային փոփոխություններ իրականացնելու եւ «ատչոտ չտալու» մասին

Շիրակի մարզպետը՝ կադրային փոփոխություններ իրականացնելու եւ «ատչոտ չտալու» մասին

73
0

hovsep-simonyan

«Չէ նման խնդիր չի եղել: Ընդհանրապես ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել, խոսքը  վերաբերվել է, թե մարդկանց եմ աշխատանքից ազատել, խնդիրներ եմ առաջացրել: Հարց է ինձ ներկայացվել, ես ասել եմ, որ ընդամենը իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետի երկու օգնականները»,- araratnews.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ ՀՅԴ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե վերջինս մարզպետ նշանակվելուց հետո կադրային փոփոխություններ է իրականացնում Շիրակի մարզպետարանում՝ այդ պաշտոններում նշանակելով ՀՅԴ անդամների: Ըստ հրապարակումների՝ Հովսեփ Սիմոնյանն ասել է, թե որեւէ մեկին «ատչոտ տալու չունի»։

Մեզ հետ զրույցում Շիրակի մարզպետն ասաց, որ օրենսդրությունն իրեն թույլ է տալիս որոշակի կադրային փոխատեղումներ իրականացնել: «Իրենք իրենց դիմումի համաձայն են ազատվել, եթե անգամ այդպես չլիներ, օրենսդրությունն ինձ  լիարժեք թույլ է տալիս, ցանկության դեպքում ազատել այդ մարդկանց: Ես իհարկե մարդկանց կարծիքները հաշվի եմ առնում,  բայց այնպես չէ, որ իմ բոլոր գործերում պետք է  բոլորին հաշվետվություն ներկայացնեմ, կամ փորձեմ կարծիք վերցնել»,- ասաց ՀՅԴ նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:  Վերջինս ասաց, թե աշխատում է օրենսդրության համաձայն: «Ես ունեմ պարտականություններ, բայց նաեւ իրավունքներ, եւ թույլ չեմ տա, որ իմ իրավունքները ոտնահարեն: Ես իմ պարտականությունները բարձր կկատարեմ՝ ինչ-որ ինձանից կախված է, եւ կօգտվեմ իմ իրավունքներից»,- ասաց նա: Ըստ Հովսեփ Սիմոնյանի՝ կադրային փոփոխություններ, որպես այդպիսին չի իրականացնելու, աշխատանքից կազատվեն նրանք, ովքեր իրենց պարտականություններում կթերանան:

Փայլակ Ֆահրադյան