տուն Լուրեր Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

93
0

ve

Շիրակի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ և Սարակապ համայնքներում համայնքապետի ընտրություններ են անցկացվում:

 

«Արմենպրես»-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքնային ծառայության  հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ընտրական տեղամասերում ընտրությունները մեկնարկել են ժամանակին: Բողոքներ կամ միջադեպեր, այս պահի դրությամբ, դեռ չեն գրանցվել:
Ի դեպ, բոլոր համայնքներում առաջադրված թեկնածուներից 1-ը համայնքի գործող ղեկավարն է:

 

Հառիճում միակ թեկնածուն անկուսակցական Ռոլանդ Նորայրի Նազարեթյանն է, Անուշավանում` անկուսակցական Երվանդ Գեղամի Հակոբյանը, իսկ Սարակապում ԲՀԿ ներկայացուցիչ Արծրուն Օրջոնիկի Խաչատրյանը:

 

Բոլոր համայնքներից միայն Արփենիում է թեկնածուն առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, մյուսներում գրանցվել են ինքնառաջադրումներով: Համայնքներից Արփենին և Կարմրավանն ընդգրկված են թիվ 33, իսկ մյուսները թիվ 36 ԸԸՀ-ի կազմում:

 
Ըստ նախնական ընտրական ցուցակների Անուշավանն ունի՝ 1564, Արփենին` 273, Կարմրավանը՝ 197, Հառիճը՝ 884, իսկ Սարակապը 454 ընտրող: