Հայաստանի Ազգային հավաքականը մարտի 21-ից 25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, որի ավարտին՝ մարտի 25 -ին կանցկացնի ընկերական հանդիպում Բելառուսի ազգային հավաքականի հետ։
«Շիրակի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը հրավիրվել է Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը,- հայտնում է Գյումրիի ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ արդեն հրապարակված են արտերկրում հանդես եկող ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները. տեղացիների ցանկը Վարուժան Սուքիասյանը կհրապարակի օրերս: