Գողթ գյուղի բնակիչները բացեցին Գեղարդ տանող ճանապարհը: Հեռախոսով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը բնակիչներին վստահեցրեց, որ շինարարությունը դադարեցվելու է այնքան ժամանակ, մինչև Գողթ համայնքի բնակիչների պահանջները լիարժեք կբավարարվեն:
Գողթեցիները հավաստիացրեցին, որ եթե պայմանավորվածությունը խախտվի՝ նորից կփակեն ճանապարհը: