տուն Քաղաքական Միջազգային Շիաների հրթիռակոծությունից Թայիզ քաղաքում խաղաղ բնակիչներ են զոհվել

Շիաների հրթիռակոծությունից Թայիզ քաղաքում խաղաղ բնակիչներ են զոհվել

90
0

taizԹայիզ քաղաքում շիա ապստամբների` հոուսիների արձակած հրթիռներից 14 խաղաղ բնակիչներ են զոհվել, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրենց հերթին արաբական դաշինքի երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ռմբակոծել են շիաների դիրքերը Եմենի հարավ-արևմուտքում: Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չկան: Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերը ձգտում են վերահսկողություն հաստատել երկրի` մեծությամբ երրորդ քաղաքում` Թայիզում, որն ապրիլից գտնվում է շաիների ձեռքում:

«Բժիշկներ առանց սահմանների կազմաերպության» տեղեկություններով, արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով Եմենում օգոստոսի 21-ին 65 քաղաքացիներ են զոհվել:

Եմենի ժամանակավոր մայրաքաղաք համարվող Ադենի շրջաններից մեկն «Ալ Կաիդա»-ի կողմից գրավելու լուրը անհավատալի է: Այս մասին հայտարարել է Եմենի Ներքին գործերի փոխնախարար Ալի Նասր Լահշաան: «Նրանց պահվածքից երևում է, որ նրանք «Ալ Կաիդա»»-ից չեն»,- նշել է նա: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Ալ Կաիդա»-ի ահաբեկիչները գրավել են աթ Թաուահի շրջանը և այնտեղ հայնտվել են խմբավորման սև դրոշները: