Ամերիկացի դերասանները, ռեժիսորները, պրոդյուսերներն ու սցենարիստները միացել են Ֆերգյուսոն քաղաքի ցուցարարներին, որոնք բողոքում են այսօր կայացված որոշման կապակցությամբ, որի համաձայն արդարացվել է այն ոստիկանը, որը սպանել է սևամորթ երիտասարդի գողության ժամանակ։
Որոշումից հետո Ֆերգյուսոնի և ամերիկյան մի շարք քաղաքների բնակիչներ անկարգություններ են սկսել իրենց բնակավայրերում։
Այս շարժմանն աջակցություն են հայտնել դերասանուհի Միա Ֆերոուն, Երգչուհի Շերը․ հեռուստատեսային պրոդյուեսր Լավերնա Քոքսը, դերասանուհի Լինա Դանեմը և այլն։
Շերը գրել է, որ անհրաժեշտ է կրկնակի դատավարություն անցկացնել։ «Պետք է ինչ-որ բան արվի, որպեսզի պաշտպանենք անմեղ սևամորթ երիտասարդներին», — գրել է նա։