տուն Լուրեր «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը կշարունակվի

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը կշարունակվի

86
0

11dab061a660d2fbd4c0a46492fc4fc7bbb8a7ab

 

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում 2014 թվականին Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Ծրագրի արդյունավետությունն են քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ղեկավար, ճարտարագետ Ադիլ Լարին և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արարատ Մարկոսյանը: Հիշեցնենք, որ աշխատանքները ներառել են շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների և պատուհանների փոխարինում, տանիքի ջրամեկուսացում և շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում։ Դրա շնորհիվ ավելի քան կիսով չափ նվազել է բնակարանների ջեռուցման ամսավճարը: Ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն