տուն Քաղաքական Միջազգային Shell-ը Բուլղարիայի առափնյա հատվածում նավթի որոնման պայմանագիր է ստորագրել

Shell-ը Բուլղարիայի առափնյա հատվածում նավթի որոնման պայմանագիր է ստորագրել

89
0

nav2Royal Dutch Shell ընկերությունը հինգ տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Սեւ ծովի` Բուլղարիային պատկանող ափերում նավթի որոնման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Բուլղարիայի էներգետիկայի նախարար Տեմենուժկա Պետկովան, տեղեկացնում է RNS-ը:

Ճշտվում է, որ Shell-ը նախատեսել է Սիլիստար զանգվածի հետախուզման գործում  18,6 մլն եվրո ներդնել:

«Գործընթացը կարող է շատ երկար եւ անորոշ լինել: Հետախուզումը սկսելուց առաջ, կստանանք կարգավորիչ մարմինների եւ բնապահպանական ծառայությունների բոլոր անհրաժեշտ հավանությունները», — հայտնել է Shell-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսային Աֆրիկայի ստորաբաժանման փոխնախագահ Էյլին Ուիլքինսոնը: