տուն Լուրեր Շեցինեկ քաղաքում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ.orer.am

Շեցինեկ քաղաքում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ.orer.am

110
0

cicernakaberdԼեհաստանի Շեցինեկ քաղաքում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումներին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Շեցինեկի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ լեհեր:

Շեցինեկի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ պատարագ, որից հետո մասնակիցները Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներով և շապիկներով երթով անցան քաղաքի գլխավոր փողոցով:

Շեցինեկի կենտրոնում գտնվող համայնքային մշակութային կենտրոնի բակում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և հայկական երաժշտության համերգ՝ նվիրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը և Շեցինկի քաղաքապետ Յերժի Հարդի-Դուգլասը: Իր ելույթում դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին, նշել է, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը Ցեղասպանությունից ընդամենը մի քանի տարի անց, ողջ առաջադեմ մարդկության հետ միասին, դուրս եկա վ պայքարի Երկրորդ համաշխարհային պատերազմում, որի հաղթական արդյունքն այսօրվա ազատ Եվրոպան է, որտեղ մենք ապրում ենք և որտեղ կերտում մեր բոլորի ընդհանուր ապագան:

Միջոցառումից հետո համայնքային մշակութային կենտրոնում Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերով տեղի է ունեցել լուսանկարների ցուցադրություն: Այն շարունակվելու է մինչև մայիսի 29-ը: Միջոցառման ավարտին կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ լեհերեն թարգմանությամբ: