տուն Լուրեր Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Սերբիային

Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Սերբիային

84
0

2506

Կրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Սերբիայի ընտրանու նկատմամբ:

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը հաղթեցին իրենց մրցակիցներին: Պարտվեց միայն Մարիա Կուրսովան:

Դանիելյան-Վոյինովիչ` 1:0

Յովանա-Մկրտչյան` 0:1

Գալոյան-Զարկովիչ` 1:0

Գայչին-Կուրսովա` 1:0

Հիշեցնենք, որ նախորդ երկու տուրերում Հայաստանը հաղթել էր Հունաստանին և պարտվել Ուկրաինային: