Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հերթական մրցաշարը կանցկացվի Նյու Յորքում, նոյեմբերի 11- 30-ը, տեղեկացնում է worldchess.com-ը:
Մարտի 10-ից Մոսկվայում կսկսվի Հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն իրավունք կստանա մրցելու աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստներ, որոնց թվում է նաև Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը: