տուն Սպորտ Շախմատը կարող է ընդգրկվել Պարաօլիմպիկ խաղերի ծրագրում

Շախմատը կարող է ընդգրկվել Պարաօլիմպիկ խաղերի ծրագրում

107
0

FIDE

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտ կներկայացնի՝ շախմատն ընդգրկելու Պարաօլիմպիկ խաղերի ծրագրում: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևին:

Երկուշաբթի Մոնտե Կառլոյում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանը հրաժարվել էր շախմատն ընդգրկել ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում՝ նշելով, որ նման խաղերը վերաբերվում են այն մարզաձևերին, որոնք անցկացվում են ձյան կամ սառույցի վրա:

«Այդ որոշման պատճառները մեզ համար հասկանալի են: Մենք առաջարկում էինք «անցկացվում են սառույցի և ձյան վրա» արտահայտությունից հետո ստորակետ դնել և ավելացնել «ինչպես նաև ինտելեկտուալ խաղերը, ինչպես օրինակ՝ շախմատը»: Ցավոք ՄՕԿ-ը չընդունեց դա:

Սակայն ՖԻԴԵ-ն չի դադարեցնելու օլիմպիական շարժմանը միանալու փորձերը: Այժմ մենք կենտրոնացել ենք ձմեռային Պարաօլիմպիկ խաղերի վրա», — նշել է պաշտոնյան: