տուն Լուրեր Շախմատային օփեն Երևանում

Շախմատային օփեն Երևանում

112
0

shaxmatԱյս տարվանից Երեւանը նույնպես կունենա իր շախմատային օփենը:

Ինչպես հայտնեց Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, այդ մրցաշարը ընդգրկված է Էրեբունի-Երեւան տոնահանդեսի ծրագրում եւ այսուհետ ամենամյա բնույթ կկրի:

«Նման օփեններ անցկացվում են տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Բաքվում, որը վերջերս ավարտվեց: Ուրախալին այն է, որ մեր մոտ հանդես կգան ավելի մեծ թվով գրոսմայստերներ եւ բարձրակարգ շախմատիստներ, քան հարեւան երկրի մայրաքաղաքում էր»:

Ըստ մասնագետի, այս մրցաշարն անչափ կարեւոր նշանակություն ունի հատկապես մեր շախմատիստների համար:

«Մենք ունենք մեծ թվով տաղանդավոր շախմատիստներ, որոնք միջազգային մրցաշարերին մասնակցելու փորձի պակաս են զգում, քանի որ իրենց համար շատ թանկ է արտասահման մեկնելը: Նրանք այս մրցաշարում լավ հնարավորություն կստանան խաղալու ուժեղ մրցակիցների հետ: Բացի այդ, հաջող ելույթ ունենալու դեպքում շատերը կարող են լրացնել միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմերը եւ արժանանալ այդ կոչումներին: Շախմատային օփենները նաեւ նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ մեծ թվով մասնակիցներ եւ շախմատի սիրահարներ են ժամանում արտասահմանյան երկրներից», – եզրակացրեց Նորայր Քալանթարյանը:

Նշենք, որ Երեւանի շախմատային օփենը տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը եւ կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այժմ արդեն հայտ են ներկայացրել մոտ 130 շախմատիստ, այդ թվում 23 գրոսմայստեր: