տուն Լուրեր Շախմատ. Սամվել Տեր-Սահակյանը՝ «Կարպոս Օփենի» հաղթող

Շախմատ. Սամվել Տեր-Սահակյանը՝ «Կարպոս Օփենի» հաղթող

63
0

1463727508-5912

Մակեդոնիայում ավարտվել է «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցել են 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

«Կարպոս Օփեն»-ի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը:

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և գրավել առաջին հորիզոնականը, ինչպես նաև 17 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Կիրիլ Գեորգիևը, իսկ Անտոն Դեմչենկոն եզրափակել է լավագույն եռյակը:

Մրցաշարի մեր մյուս ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանն իրենց ակտիվում գրանցել են 6.5-ական միավոր և գրավել են համապատասխանաբար 10-րդ և 13-րդ հորիզոնականները: