տուն Լուրեր Շավարշ Քոչարյանը` Մոսկվայի ճնշումների մասին (տեսանյութ)

Շավարշ Քոչարյանը` Մոսկվայի ճնշումների մասին (տեսանյութ)

96
0

քոչարյան

ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը քննարկվում է քաղաքական, հասարակական շրջանների կողմից: Հիմնական վարկածն այն է, որ Մոսկվայի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են եղել, որոնց պատճառով էլ Հայաստանը վերջին պահին, ինչպես տեղեկացրել էր վրացական կողմը, հրաժարվել է զորավարժություններին մասնակցելուց:

Araratnews.am-ն այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց: Ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր համար անհասկանալի է այս ողջ աղմուկը. «ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել է 5-6 պետություն, ու էդ ամենից չգիտեմ ինչ սարքել…»:

Մեր դիտարկմանը, թե Ռուսաստանի կողմից ճնշումներ կան, որոնց պատճառով էլ Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ չի պատրաստվում բամբասանքները մեկնաբանել. «Ես չգիտեմ` ով ինչ է ասում, բայց Հայաստանը պարտադիր չէ, որ բոլոր միջոցառումներին մասնակցի»:

Սոնա Դավթյան