տուն Լուրեր Շատերը չեն կարողանում մարսել ԱՄՆ-ում դատական գործում հաղթանակս. Վարդան Այվազյան

Շատերը չեն կարողանում մարսել ԱՄՆ-ում դատական գործում հաղթանակս. Վարդան Այվազյան

201
0

vardan-ayvazyan

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Վրաստանի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի Տաբածղուր լճի ձուկը պատկանում է գյուղացիներին, որից 50%-ը կարող են որսալ իրենց համար, իսկ մյուս 50-ով պետք է լուծվեն համայնքային խնդիրները։

Պատգամավորն, ով ծնունդով այդ գյուղից է և  լիճը վարձակալած ընկերությունն իրեն է պատկանում, վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլի հրապարակումները, թե գյուղացիներին թույլ չի տրվում ձուկ որսալ այդ լճում։

«Ցույց տվեք մի դիմում ձուկ բռնելու մասին, որ մերժվել է. եթե լինի, պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտել դիմումը: Շատերը չեն կարողանում «մարսել» այն, որ ես կարողացել եմ հաղթել ԱՄՆ-ում տեղի ունեցած դատական գործը»։

Վարդան Այվազյանը պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն է գնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ինչպես գրվել էր մամուլում, ասաց, որ նման տեղեկություն տարածողները արջի ծառայություն են մատուցում իրենց տերերին։

«Շուտով իսկական տերերն ի հայտ կգան, նման տեղեկություններն ասեղ չեն, որ դեզի տակ պահես։ Ես ուրախ եմ, որ շահագործելու են, բայց ո՞րն է իմաստը իմ անվան հետ կապելու»,- նշեց նա։