տուն Լուրեր Շատ ուրախ ենք Բախշյանի համար, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի

Շատ ուրախ ենք Բախշյանի համար, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի

133
0

dd

 

Hraparak.am-ը գրում է․
Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, ով ընդգրկված է Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում, դեռ չգիտի, թե որ համարն է, եւ ինչ տեսք կունենա թեկնածուների համամասնական կազմը՝ չորրորդ համարից սկսած։ Միայն նշեց, որ ամսի 9-ին պարզ կդառնա։ Նրան հայտնի չէ նաեւ, թե ով կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը, կամ ինչպես կանցկացվի քարոզարշավը։

— Տիկին Նահապետյան, սպասվում էր, որ Դուք ընդգրկված կլինեք ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում, բայց, փաստորեն, չկաք։

— Քաղաքապետարանի ցուցակն ընդհանրապես տարբերվում է Ազգային ժողովի ցուցակներից։ Դա էնպես չէ, որ եթե առաջին եռյակում ես, ուրեմն ի պաշտոնե ինչ-որ բաներ պետք է զբաղեցնես։ Քանի որ, Դուք գիտեք, որ մեզ մոտ շատ մեծ քանակությամբ Երեւանի պատվավոր քաղաքացիներ են, մշակութային գործիչներ, կարող է էնպես լինի, որ իրենք առաջինը լինեն, օրինակ՝ Լպուտյանը, որ հայտնի գրոսմայստեր է։ Բայց ցուցակը չի տարանջատում՝ առաջին համար, վերջին համար։

— Այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների նման կլինի՝ կներկայանաք աչքի ընկնող դեմքերով, որոնք քարոզարշավի շարժիչ ուժը կլինեն, ինչպես Կարեն Կարապետյանն էր։

— Դե, ցուցակում, ոնց որ Շարմազանովն ասաց, առանձնապես մարդկանց մեծ փոփոխություն տեղի չի ունենալու, կլինեն նոր դեմքեր, բայց ոչ՝ մեծ քանակությամբ։

— Իսկ Դուք ի՞նչ դեր եք ստանձնելու, ի՞նչ դերակատարում է վերապահվելու Ձեզ քարոզարշավի ժամանակ։

— Դեռ չեն ասել, թե ես ինչ դեր եմ ստանձնելու, ինչ եմ անելու, իհարկե, ամսի 21-ին քարոզարշավը կմեկնարկի, դերակատարումը՝ երեւի ամսի 10-11-ին, երբ ցուցակները հանձնեն ԿԸՀ, նոր արդեն կհասկանանք՝ ով է մասնակցելու, ինչ է անելու։ Ինձ թվում է՝ կտարբերվի ինչ-որ ձեւով նախորդ քարոզարշավից։ Նախորդ անգամ, եթե հիշում եք, մենք բոլոր վարչական տարածքներով, բոլոր փոքր տարածքներով, հայաթներով կարողանում էինք մարդկանց հետ աշխատել։ Հիմա, ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ինչ տեսք կունենա։

— Ինչ-որ նոր, կրեատիվ լուծումներ սպասե՞նք ձեր թիմից։

— Երեւի թե՝ հա, որովհետեւ մենք մի քիչ այլ ենք ներկայանում, մենք ունենք արդեն ութ տարվա աշխատանք՝ Երեւան քաղաքի զարգացում, վարչական տարածքների եւ կենտրոնի զարգացում, եւ ունենք արած շատ-շատ գործեր։ Արդեն անզեն աչքով երեւում է, թե ինչ է արված Երեւան քաղաքում։ Եվ ունենք ծրագրեր, Երեւան քաղաքի զարգացում։

— Այդ երեւացողների մեջ նաեւ չարված գործեր կան, որոնց մասին մամուլն այս տարիներին գրում է, օրինակ՝ տրանսպորտի խնդիրը, աղբահանության, վերելակների։

— Ուրեմն տրանսպորտի խնդիրը երեւի թե տասն անգամ Նիկոյան Վահեն՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը, ներկայացրել է, որ դա միջազգային կառույցների լուծման հարցն է, այսինքն՝ դա չի կարող լուծվել տեղական կամ բյուջեի ռեսուրսով, որովհետեւ տրանսպորտը, ընդհանրապես, բավականին ծանր հարց է։ Եվ էսօր մենք հասել ենք նրան, որ ունենք արդեն ծրագիր եւ ընտրված միջազգային կառույց, որը պետք է կարողանա տրանսպորտի հարցը կարգավորել։ Արդեն ստորագրված է պայմանագիրը։ Աղբահանության ու վերելակի թեման էլ է ամենախոշոր հարցերից, աղբահանության համար պետք է աղբավերամշակման գործարան կառուցվի։ Իսկ վերելակները․․․ հնարավոր չէ վերելակ գնել-բերել կամ մաս փոխել։ Դա արդեն ծրագիրը կա, աշխատում է, արդեն միջազգային կազմակերպություն կա, որ պետք է էստեղ կառուցի վերելակների գործարան։ Աղբահանության մասով էլ արդեն պայմանագրային փուլն արված է, էս հինգ տարվա ընթացքում մենք հասցրինք «Սանիտեքի» ներմուծումը Երեւան, որի շնորհիվ, կարծում եմ, աղբահանությունն ինչ-որ կերպ կարգավորվել է, չի կարելի համեմատել այսօրվա վիճակը երեք տարի առաջվա հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբհյուրում