տուն Լուրեր Շատ ողջունելի է, որ մեր երկրում ամեն ինչ սկսել են օրինական կերպով...

Շատ ողջունելի է, որ մեր երկրում ամեն ինչ սկսել են օրինական կերպով անել. armtimes.com

103
0

Armtimes.com-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը վաղուց գրանցված է որպես աշխատող եւ հարկեր է վճարում: «Ես աշխատում եմ, ունեմ կոնկրետ վայրեր, որտեղ ամենօրյա միջոցառումների եմ ներկայանում ու գրանցված եմ, ամեն ինչ անում եմ օրինական դաշտում: Տարիներ շարունակ ես իմ հարկերը մուծել եմ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շահգելդյանը:

Երգչուհու համոզմամբ, եթե կա օրենք, ապա այն բոլորի համար պետք է գործի, եւ բոլորովին նշանակություն չունի՝ դերասան ես, երգիչ, թե հասարակ բանվոր: «Շատ ողջունելի է, որ մեր երկրում սկսել են ամեն ինչ օրինական կերպով անել, ուղղակի ամեն մեկը մի ձեւ է արձագանքում: Ես չեմ կարող մնացածի տեսակետի փոխարեն պատասխանեմ, ես իմ անունից եմ խոսում: Ինքս նման խնդիր չունեմ, ինչքան ապրել իմ երկրում, ինչքան երգել եմ, իմ հարկը միշտ վճարել եմ: Որտեղ էլ աշխատել եմ, եկամուտիցս պահվել է»,-ասաց երգչուհին:

Սոնա Շահգելդյանը նկատեց, որ իրենց բնագավառում էլ այսօր շատերը կան, որ ապրելու նվազագույն միջոցներն են անգամ դժվար վաստակում, ընդ որում, այդ մարդիկ ոչ պակաս տաղանդավոր են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում