Գործարար Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել՝ կողմ է քվեարկելու Սահմանադրական փոփոխություններին, թե դեմ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը նշեց, որ որոշումը կկայացնի նախագծին ծանոթանալուց հետո: Այնուամենայնիվ, Սուքիասյանն ընդգծեց, որ կարեւոր չէ, թե երկրում կառավարման ինչպիսի համակարգն է, կարեւորն այդ համակարգի գործելն է:
«Ինքներս էլ տեսնում ենք, որ աշխարհի ոչ մի երկրում էլ կապ չունի՝ ինչ Սահմանադրություն է, որ համակարգն է կառավարում պետությունը՝ վարչապետական, նախագահական, թե խորհրդարանական: Կարեւորն այն է, որ այդ երկիրը լինի զարգացած, ունենա կայուն տնտեսություն, բարեկեցիկ հասարակություն: Պատմությունը, փորձը ցույց են տվել, որ կապ չունի, թե դրանցից որ մեկն է գլուխը. կան երկրներ, որոնք նախագահական են, եւ շատ զարգացած են եւ շատ կայուն: Վարչապետական երկրներ կան, որոնք նույնպես զարգացած են: Ինքս ավելի շատ կուզենայի, որ համակարգային երկիր լինեինք»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։