տուն Լուրեր Շարժական գույքի նկատմամբ՝ ապահովված իրավունքի գրանցման էլեկտրոնային միասնական կառավարման ծրագիր

Շարժական գույքի նկատմամբ՝ ապահովված իրավունքի գրանցման էլեկտրոնային միասնական կառավարման ծրագիր

94
0

12062513_931859383552432_1360488200_o

ՀՀ նոտարական պալատում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին
տեղակալ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել շարժական գույքի նկատմամբ
ապահովված իրավունքների գրանցման գործակալության էլեկտրոնային միասնական կառավարման ծրագրի
շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի, USAID-ի, Մեյսիս ինֆորմեյշն
սիսթեմս ընկերության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ վերջին տարիներին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մի շարք
բարեփոխումներ, որոնք միտված են բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորմանը, ներդրումների
խրախուսմանը, փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկերի հասանելիության դյուրացմանը:
«Իրականացվող այդ բարեփոխումների արդյունքում էլ ներդրվեց նաև ապահովված իրավունքների
գրանցման համակարգը: Աշխարհում կիրառված այս համակարգը դյուրացնում է գրավի և այլ ապահովված
իրավունքների առարկա հանդիսացող շարժական գույքի օգտագործումը: Դրանք հատկապես օգտակար են
փոքր և միջին ձեռնարկությունների վարկային կարիքների համար, որոնք չունեն անշարժ գույք՝ որպես
գրավի առարկա օգտագործելու համարե,- ասել է Արսեն Մկրտչյանը:
2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից
ընդունվել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասինե ՀՀ օրենքը, որի
համաձայն ստեղծվել է մեկ միասնական առցանց գրանցամատյան, որը տեղեկատվություն է պարունակելու
գրանցված ապահովված իրավունքների մասին:
Շնորհանդեսի բանախոսները համակարծիք էին, որ այս նոր համակարգի ներդնումը շահեկան
պայմաններ է ստեղծելու հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ առավել հասանելի
դարձնելով նրանց համար վարկային միջոցների տրամադրումը՝ դրանով իսկ խթանելով բիզնես միջավայրի
զարգացումը:
Համաշխարհային բանկի և USAID-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ
արդարադատության նախարարության կողմից Հայաստանում գործարար միջավայրի բարելավման
ուղղությամբ ներդրած ջանքերը: Արսեն Մկրտչյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել
միջազգային գործընկերներին օրենսդրական բարեփոխումների և ծրագրային լուծումների հարցում գործուն
աջակցութայուն ցուցաբերելու համար:
Հաշվի առնելով, որ սպասարկման գրասենյակների ստեղծումը պետության համար կառաջացներ
լրացուցիչ ֆինանսական բեռ՝ սպասարկման գրասենյակի գործառույթներն իրականացնելու են նոտարները:
Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ
«Ֆինանսներ տնտեսական զարգացման համարե (USAID FED) ծրագրի կողմից ցուցաբերված
տեխնիկական աջակցության և ֆինանսավորման շրջանակներում, սեպտեմբերի 19-ին անցկացրել է
ապահովված իրավունքի գրանցման համակարգի ներդրմանը նվիրված վերապատրաստման դասընթաց, որին
մասնակցել են նոտարների ավելի քան 30 օգնականներ: Դասընթացները լինելու են շարունակական.
առաջիկայում USAID FED ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցության և
ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում են նման դասընթացներ կազմակերպել նաև Հայաստանի
Հանրապետությունում գործող նոտարների, բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբանների,
ինչպես նաև վարկային և ռիսկերի կառավարման մասնագետների համար:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն