տուն Լուրեր Շարունակվում են համառ մարտեր. ՊՆ խոսնակը ներկայացնում է ընդհանուր պատկերը

Շարունակվում են համառ մարտեր. ՊՆ խոսնակը ներկայացնում է ընդհանուր պատկերը

188
0

artsrun

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին:

«Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում, ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր:
Հարկ եմ համարում անել մի քանի դիտարկումներ.
— ադրբեջանական այսպես կոչված <ճակատային թողարկումները> ուշադիր դիտեք և ուշադրություն դարձրեք մի հստակ առանձնահատկության – ոչ մի նյութում հստակ և պարզորոշ չի երևում հայկական կողմի մարդկային և տեխնիկական որևէ կորուստ, նույնիսկ որևէ հստակ դիրք չի երևում, որ իրենք գրավել են: Մենք որոշակի կորուստներ ունցել ենք, որի մասին չենք լռել, բայց իրենք նույնիսկ դա էլ ի վիճակի չեն ցուցադրել ու ներկայացնել, իսկ դա միայն նշանակում է այն, որ դաժան մարտերն ընթանում են իրենց զբաղեցրած բնագծերում և նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում:
— ուշադրություն դարձրեք երկու հասարակությունների վերաբերմունքին արդեն երկրորդ օրն ընթացող մարտական գործողություններին, քանզի, եթե հայկական կողմում հասարակությունը ոգևորված է, իսկ դեպի ճակատ մեկնող կամավորների հոսքն էլ իրոք հսկայական է, ովքեր երգով ու պարով են գնում, ապա թշնամու կողմում լրիվ հակառակ պատկերն է:
— ուզում եմ հատուկ ընդգծել նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների հստակ և հավասարակշռված պահվածքը, երբ առանձին լրատվամիջոցներ հաջողությամբ խուսափեցին հակառակորդի տեղեկատվական ծուղակներից` դրսևորելով սթափ, ազգամետ և արհեստավարժ դիրքորոշում, ինչ նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին:
Վերջում կրկին ուզում եմ ընդգծել, որ ուշադրություն մի դարձրեք հայկական կողմի կրած մարդկային, տեխնիկական և տարածքային կորուստների մասին տարածվող հնարավոր հաղորդումներին, որոնք ուղված են հասարակության շրջանում վախ և խուճապ առաջացնելուն, քանի որ տեղեկատվական հարձակումը հանդիսանում է ժամանակակից պատերազմի անբաժանելի մասը:
Մենք տիրապետում ենք հստակ և ամբողջական տեղեկատվությանը, ներկայումս այն վերլուծվում է և շուտով կներկայացվի հասարակությանը» :

Դավիթ Բաբայանը հերքում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների միակողմանի դադարեցման մասին տեղեկատվությունը

Ինչ իրավիճակ է Մարտակերտում. նոր մանրամասներ

Ադրբեջանը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա. ԼՂՀ ՊԲ

Թուրքիան խրախուսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը. ԱԳՆ 

ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ. հայկական կողմը վիրավորներն ունի 

Հակառակորդը վերսկսել է հրետակոծումը. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան 

Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ

Զինվորական հոսպիտալ տեղափոխված երեք զինծառայողներից երկուսին վիրահատում են. հոսպիտալի պետ (տեսանյութ)

Մարտական գործողությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա

Մարտունու պաշտպանական ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վ. Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ 

Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորը դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ 

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է իր կորուստների մասին 

Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները (լուսանկարներ)

Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ