տուն Լուրեր Շարմազանովն ու Նաիրա Զոհրաբյանը Ռուբեն Ջաղինյանից պահանջում են «պատերազմում զինել իրենց»

Շարմազանովն ու Նաիրա Զոհրաբյանը Ռուբեն Ջաղինյանից պահանջում են «պատերազմում զինել իրենց»

125
0

Sharmazanov

Խորհրդարանում ընթանում է Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հորդորեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ միջազգային տարբեր կառույցներում հայկական պավիրակության կազմում ապահովել լրագրողի եւ օպերատորի ներկայություն:

«Ես՝ որպես պատգամավոր եմ խոսում, որն աշխատում է միջազգային հարթակներում, մեր աշխատանքը համարում եմ պատերազմի շարունակություն դիվանագիտական հարթակում: Այդ հարթակներում մշտապես թիրախի տակ է մեր կենսական ազգային շահը, մենք անընդհատ քայլում ենք ականների վրա բոբոիկ ոտքերով, երբ տեսնում ենք՝ ինչպես է ադրբեջանական պատվիրակությունը գալիս զինված տասը հեռուստաընկերությամբ»,- իր պահանջն հիմնավորելով՝ ասաց ԲՀԿ ղեկավարն ու ավելացրեց, որ ուղղակիորեն չեն հասցնում քարոզչական պատերազմում հասնել ադրբեջանական ռեսուրսների հետևից:

«Հորդորում եմ Ձեզ, այդ կառույցներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, չխնայել գումար՝ ապահովելով գոնե մեկ լրագրողի եւ օպերատորի ներկայություն: Ամենահասարակ նիստին Ադրբեջանը ներկայանում է  6 հեռուստաընկերությամբ»:

Նաիրա Զոհրաբյանի հորդորին միացավ նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Եթե կարիք կա, գուցե բյուջեում էլ դա ներառենք եւ այնպես անենք, որ լրագրողները կարողանան լուսաբանել ոչ միայն ԵԽԽՎ պատվիրակության, այլ նաեւ մյուս պատվիրակություններին: Ես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարն եմ, բայց մենք գնում ենք, ու եթե այնտեղից հարցազրույց չտանք, ապա հանրությունը գուցե չտեղեկանա: Պետք է այնպես անել, որ հանրային հեռուստառադիոընկերությունը միջազգային տարբեր կառույցներում ներկայանա լրագրողով եւ օպերատորով»: