տուն Լուրեր Շարմազանովը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ է իրականացնելու

Շարմազանովը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ է իրականացնելու

93
0

sharmazanov_26

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ:

Նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաեւ Լենինգրադի մարզի ղեկավարության հետ: