տուն Լուրեր Շարմազանովը լրագրողից ներողություն է խնդրում

Շարմազանովը լրագրողից ներողություն է խնդրում

98
0

vova

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մամուլից է տեղեկացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունների մասին, որը նա արել է Ծիծեռնակաբերդում լրագրողների հասցեին. «Անկեղծ ասած, լրիվ իրականությանը տեղյակ չեմ, բայց, համենայնդեպս, ես միշտ դեմ եմ եղել նման տիպի միջադեպերին, եւ նաեւ լրագրողների պահելաձեւն էլ կարելի է մի քիչ վերանայել: Ես, անկեղծ ասած, չեմ տիրապետում լրիվ ինֆորմացիային, իրականությանը չեմ տիրապետում, առավոտյան հասցրել եմ միայն մամուլին ծանոթանալ»,- այս մասին Վահրամ Բաղդասարյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նրանց անվանել է դեղնած, գունաթափված, իսկ վերջում լրագրողներից մեկի դիտարկմանը արձագանքել է. «Ես քու մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

«Եթե այնտեղ կա կարգ, որը սահմանում է ոստիկանությունը, ինձ թվում է, որ պետք է հնարավորինս ընդառաջ գնալ այն կարգուկանոնին, որը որ… եթե չի եղել, ուրեմն  դա կուսումնասիրվի, ես չեմ տիրապետում իրավիճակներին»,- ասաց Բաղդասարյանը:

Իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններին, ասաց որ պետք է բոլորը կոռեկտություն պահպանեն:  «Իմ կարծիքով, անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ ե՛ւ լրագրողները, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ մեր քաղաքացիները պետք է ձգտնեք պահպանել կոռեկտություն: Դա է իմ կարծիքը: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե Սիրանույշը (ում վիրավորել է ոստիկանապետը,-հեղ.) վիրավորվել է, ես՝ որպես իշխանություն, Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:  Հարցին՝ ոստիկանապետը պե՞տք է ներողություն խնդրի, նա հակիրճ պատասխանեց. «Ես իմ փոխարեն եմ խոսում»: