![sharmazanov](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2015/09/sharmazanov.jpg?resize=588%2C375)
Անդրադառնալով հանրաքվեին՝ Շարմազանովը շեշտեց, որ դա բացառապես ՀՀ Նախագահի լիազորությունների շրջանակում է, և նա , օգտվելով իր իրավունքից, կասի, թե երբ է լինելու հանրաքվեն:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների և նրա հնարավոր վերադարձի մասին, Շարմազանովը հավաստեց, որ իրենք բոլոր քաղաքական դերակատարների հետ պատրաստ են ազատ մրցակցել;
«Բայց ինձ հայտնի չէ, որ նա հայտարարել է քաղաքական նոր հավակնությունների մասին, բայց կապրենք, կտեսնենք: Ձեր ասած գործիչն ինձ համար տեսանելի չէ, սակայն այդ ամենին դեռ երեք տարի կա»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ սահմանին իրավիճակի հետ կապված սահմանադրական բարեփոխումների գործընթացը հետաձգելու կոչին, նա նշեց, որ դժվար է ասել` ՀԱԿ իրականում գոյություն ունի՞, թե` ոչ:
«Նրանք ասացին, որ չեն մտնելու բովանադակային քննարկումների մեջ, բայց եկան, մասնակցեցին. մենք ինչո՞ւ պետք է իրենց առաջարկները լսենք»: