
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ԱԺ պատգամավորների վարքին վերաբերող օրենքի փոփոխությունների մասին, ասաց. «Այն, որ անթույլատրելի է, որ ԱԺ -ում խախտվի ԱԺ կանոնակարգ օրենքները, դա այդպես է: Իսկ քարտեր կարելի՞ է վերցնել, պատգամավորների բնականոն աշխատանքը կարելի՞ է խաթարել, տեղից գոռալ, հետո գալ էստեղ, ասել, թե ես Ձեզ ձայնից զրկում եմ: Մեր դրության մեջ էլ մտեք. կա կանոկակարգ օրենք: Եթե քննարկում ենք կանոնակարգ օրենք, չի կարելի այլ թեմաներից խոսել: Եվ Ձեզ թող չթվա, որ իմ ուշքը գնում է ինձնից աջ նստած պատգամավորների բարձրախոսն անջատելու համար: Բայց չի կարելի սեփական աչքի գերանը չտեսնելով՝ ուրիշի աչքի չոփը տեսնել: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ցանկացած պատգամավորի խնդրանք՝ որ ցուցատախտակի գրվածը պահպանվի, չի մերժվել: Իսկ անդրադառնալով այսօրվան, ասեմ, որ այսօր որևէ միջադեպ չի եղել, ուղղակի պատգամավորների մեծ մասի կոճակը չէր աշխատում, մի մասն էլ քվեարկությունից հետո հայտարարեց, որ սխալվել են: Խնդրում եմ եղեք ազնիվ, քննադատեք ազնիվ»,- եզրափակեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ԱԺ նիստի մեկնարկին, քվերակության հետ կապված միջադեպ էր գրանցվել: