ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «հիմազուրկ» է համարում ընդդիմության և քաղաքացիական հասարակության քննադատությունները, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը մշակվել է կուլիսներում ու իրենց հիմնական առաջարկները չեն ներառվել:
«Ես էլ նախագծի վրա չեմ աշխատել , ես էլ դժգոհեմ: Աշխատել է պրոֆեսիոնալ մասնագիտական խումբ, ներկայացրել մեր դատին: Բոլոր դժգոհությունները հիմնազուրկ են, որովհետև քննարկումները պետք է նոր սկսվեն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Ar aratnews.am-ի` հնարավո՞ր է առաջիկա լսումներին էական փոփոխություններ կատարվեն նախագծում ու ընդդիմության որոշ առաջարկներ, այնուամենայնիվ, ընդունվեն հարցին:
Շարմազանովը չբացառեց, որ էական փոփոխություններ կլիննեն. «Եթե լինեն խելամիտ առաջարկներ, իհարկե կլինեն փոփոխություններ, պետք է գտնենք սողոմոնյան ոսկե տարբերակը, իսկ ո՞վ է ասել, որ Հանրապետականն ամենախելացին է ու իր ասածը քննարկման ենթակա չէ»:
Ընտրողների ցուցակներն ամեն դեպքում չեն հրապարակվի. Շարմազանովն ասաց` «դա հակասահմանադրական է»:
«Մենք չենք ապրում ավտորիտար ժամանակներում , որտեղ պետության նախագահը կամ իշխող ուժը, նախագահը մի ձեռքի հարվածով ասի` Սահմանադրական դատարանի որոշումը չեղյալ եմ հայտարարում: Ո՞ր իրավունքով պետք է իշխանությունը հրապարակի, եթե կա Սահմանադրական դատարանի որոշում»:
Մանրամասները` տեսանյութում: