տուն Լուրեր Շարմազանովը ցավակցություն հայտնեց ավտոբուսի պայթյունի և սահմանի զոհերի հարազատներին

Շարմազանովը ցավակցություն հայտնեց ավտոբուսի պայթյունի և սահմանի զոհերի հարազատներին

96
0

222

Մեկնարկեց ԱԺ այսօրվա նիստը: Պատգամավորների գրանցվելուց հետո ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը երկու հայտարարություն արեց՝ կապված երեկ երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի  և Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հետևանքով երկու զոհերի հետ:

«Ավտոբուսի պայթյունից մեր երկու քաղաքացիները զոհվել են և ես ուզում եմ բոլորի հարազատներին ցավակցություն հայտնել, առողջություն և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին: Արդեն խոսել եմ ՀՀ ոռողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, ով տեղեկացրեց, որ  երկու երիտասարդների վիճակը կայունանում է: Մենք կապի մեջ ենք բոլոր ուժային կառույցների հետ, համապատասխան աշխատանքները կատարվում են, և պարբերաբար, եթե անհրաժեշտություն լինի,  կարող ենք տեղեկացնել»:

Էդուարդ Շարմազանովը բոլորի կողմից իր ցավակցություն հայտնեց նաև սահմանում զոհված երկու զինծառայողների ընտանիքներին և հարազատներին.«Ադրբեջանը նենգորեն խախտելով նաև իր կողմից Մոսկվայում բանավոր պայմանավորվածությունը՝ կրակի չիրականացման, հրետանու գրեթե բոլոր միջոցներով ռմբակոծել է և ունենք երկու զոհ»: