Ֆրանսիական «Շարլի Էբդո» ապրբերականը, որը հարձակման էր ենթարկվել ահաբեկիչների կողմից՝ կորցնելով անձնակազմի զգալի մասին, մի քանի շաբաթ լույս չի տեսնի, քանի որ սպանություններից հետո տպագրված հսկայական տպաքանակից 7 միլիոն օրինակը դեռ չի սպառվել։
«Մենք չենք մոռանում ձեզ և կրպակներ կվերադառնանք մի քանի շաբաթից», — ասվում է խմբագրության հայտարարության, մեջ, որում շնորհակալություն է հայտնվում աջակցության համար։
«Շարլի Էբդոն» սովորաբար լույս էր տեսնում 60 հազար օրինակով։ Լավագույն համարները տպագրվում էին կես միլիոն օրինակով, սակայն ահաբեկչությունից հետո տպագրվել է 7 մլն օրինակ, որի մի մասը դեռ չի հաջողվել սպառել։