տուն Լուրեր Շառլ Ազնավուրը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում. tert.am

Շառլ Ազնավուրը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում. tert.am

87
0

charles_aznavour_reference

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը։

Ինչպես փոխանցում է leparisien.fr-ը, շանսոնյեն անդրադարձել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը։  Լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրից հարցրել է, թե երգչի կարծիքով՝ ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում:

Ազնավուրը պատասխանել է. «Հռոմի պապի հայտարարությունը կարող է շատ բան փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում՝ թուրք երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իմանալ իրականությունը, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում։