տուն Լուրեր Շանթ Հարությունյանի որդին բողոքի ակցիա է սկսում

Շանթ Հարությունյանի որդին բողոքի ակցիա է սկսում

97
0

«Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու եւ համաներում հայտարարելու պահանջով:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում  ասաց Շահեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատ արձակելու վերաբերյալ ունի հետեւյալ դիրքորոշումը, որ կառավարությունն ունի միայն մեկ լծակ՝ փոխել Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակ ռեժիմից փոխել բաց ռեժիմի: «Իշխանություններին ներկայացնում ենք մեր պահանջը եւ փորձում ստանալ պատասխան, բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով»,- ասաց  Շանթ Հարությունյանի որդին:

Բողոքի ակցիան կսկսվի հոկտեմբերի 7-ին՝  ժամը 18:00-ին  Ազատության հրապարակում:

Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երեւանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել եւ դատապարտվել էին ազատազրկման։ Շանթ Հարությունյանը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել 6 տարվա ազատազրկման։