Շանթ Հարությունյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 12-ին: Այսօր կայացած նիստի ժամանակ փաստաբանները հանդես եկան պաշտպանական ճառերով:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը, համարելով, որ իր պաշտպանի գործողությունների նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում, հայտարարեց, որ հրաժարվում է նրա ծառայություններից: Դատարանը, սակայն, մերժեց ամբաստանյալի այդ միջնորդությունը: