տուն Լուրեր Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց

85
0

10714852_862935417073315_32431930_n

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում  հետաձգվեց «Նոյեմբերի 5-ի գործով» դատական նիստը:

Գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը դատական նիստի սկզբում միջնորդեց իրեն հատկացնել հանրային պաշտպան: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ նիստը հետաձգեց, որպեսզի ամբաստանյալը կարողանա դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ եւ նոր պաշտպան ունենա:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։