Araratnews.am-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից տեղեկացրին , որ «նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն, որը հունվարի 21-ին ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի հացադուլ էր հայտարարել, հունվարի 22-ի երեկոյան դադարեցրել է հացադուլը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը իրեն մենախուց տեղափոխելու պահանջով հունվարի 14-ից հացադուլ էր հայտարարել, իսկ հունվարի 18-ից՝ ջրադուլ: Հունվարի 22-ի երեկոյան Հայկ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է եւ նա դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը: